Wednesday, 17 06 2026
Երևանում երկրորդ անգամ մեկնարկում է Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան
Ոստիկանները բացահայտել են հանրային տրանսպորտում կատարված խուլիգանության դեպքը․ 55-ամյա կինը ձերբակալվել է
Նոր շունչ վիճակի երգերին և ավետիսներին․ ամփոփվել է «Էթնոռիթմ. ազգային հնչյունների նոր զարկերակը» ծրագիրը
ՆԳՆ-ին վերաբերող հանձնարարականների գերակշիռ մասը հենց առաջին շրջափուլում ԳՐԵԿՈ-ն գնահատել է ամբողջությամբ կատարված
Հայ երիտասարդները հնարավորություն ունեն ուսանելու Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլայում
Ավտովթար Արարատի մարզում․ կա զոհ․ 4 վիրավորից 3-ն անչափահաս են
Երևանն ու Թեհրանը կարևորել են մաքսային ոլորտում համագործակցության խորացումը
Կիևյան կամրջի հիմնանորոգման պատճառով հունիսի 17-ից կփոխվի երթևեկության կազմակերպումը
8 ոսկե, 12 արծաթե և 7 բրոնզե մեդալներ Կիրառական կենսաբանության միջազգային 6-րդ օլիմպիադայից
23:50
Կարեն Խաչանովը պարտվել է ATP-500 մրցաշարի մեկնարկում
Հայաստանը շարունակում է ամրապնդել իր դիրքը, որպես պահանջված զբոսաշրջային ուղղություն
23:30
ԱՄՆ-Իրան համաձայնագրի հայտարարումից ի վեր Հորմուզի նեղուցով յոթ նավ է անցել. BBC
23:20
Հայտնի են Բաթումում 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթին Հայաստանի մասնակիցները
23:10
«Ռեալը» երկարաձգել է Ռյուդիգերի հետ պայմանագիրը
Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարներն անդրադարձել են համագործակցության ընթացքին
Ուիթքոֆը և Քուշները շուտով կայցելեն Ռուսաստան. Պեսկով
ՀՀ ԲՏԱ նախարարն ու Ֆրանսիայի ԶՈւ և վետերանների հարցերով լիազոր նախարարը քննարկել են մայիսին կնքված ռազմավարական հուշագրի իրագործման հետ կապված հարցեր
22:30
Կատարը կմասնակցի հունիսի 19-ին ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագրի պաշտոնական ստորագրմանը
22:22
Ամբողջ աշխարհը սպասում է Մեսսիի 200-րդ խաղին
Խորհրդանշական և կարևոր քայլ. շվեդական Scania-ն Հայաստանում է
Ֆրանսիական «Թալեսը» և հայկական «ԲուՏեխը» ռազմավարական գործընկերություն են հաստատել
Հիմնադրամը պետությանը է վերադարձրել 67 հա հողատարածք Դիլիջանում
22:19
Ծաղկաձորում մեկնարկեց Դևիսի գավաթը․ Հայաստանի հավաքականը հաղթեց առաջին տուրում
22:10
Վուչիչը Կոբախիձեին հրավիրել է Բելգրադ՝ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման համար
Ընտրակաշառքը պետք է դառնա ՍԴ քննության առարկա
22:00
Ինչպես են թվային տեխնոլոգիաները կենդանացնում պատմությունը
21:50
ԱՄՆ-ի հետ գործարքը ենթադրում է հատուկ մեխանիզմի գործարկում հրադադարի խախտման դեպքում. Իրանի ԱԳՆ
Քաղաքական տրամաբանությունը Պուտինին թելադրում է Քոչարյանին հանձնել Փաշինյանին
21:30
Թրամփն Իրանին «աներևակայելի հետևանքներ» է խոստացել միջուկային զենք ստանալու փորձի համար
Ծառուկյանի որդին պատանդ է. իր զավակին փրկելու գինն է վճարում

Լոռու մարզպետարանի իմացությամբ պետական ծրագրից օգտվել է միայն գյուղապետը

Երեք տարի է՝ կառավարության մշակած պետական աջակցության ծրագրով Լոռու մարզի գյուղական համայնքները 1 տարվա ընթացքում վճարելու պայմանով ապահովվում են կարտոֆիլի, գարու, ցորենի սերմացուով, ազոտական պարարտանյութով և դիզվառելիքով:  Գյուղացին այնուհետև վաճառում է ստացված բերքը և վճարում սերմացուի համար՝ կիլոգրամը 160 դրամով: Գյուղի պահանջարկի վերաբերյալ յուրաքանչյուր գյուղապետ ինքն է հայտ ներկայացնում, և պետությունը սերմացուն բաշխում է այդ հայտերի հիման վրա: Պայմանագրերը գյուղապետերն են կնքում, ապա ցուցակով սերմացուն բաժանում գյուղի առանձին տնտեսությունների:  Կառավարության որոշմամբ` առաջին վերարտադրության սերմացուն հատկացվում է 3 հա-ից ավելի, իսկ էլիտարը՝ 7 հա-ից ավելի հողատարածք ունեցողներին:

 Լոռու մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ  Գրիգոր Հակոբյանի խոսքով՝ 3 տարվա ընթացքում տարեցտարի թե՛ սերմացուի ու դիզվառելիքի պահանջարկն է մեծացել, թե՛ ցանքն ու բերքատվությունը: Կարտոֆիլի բերքն այս տարի 3900 հա է՝ անցյալ տարվա համեմատ ավելացել է 200 հա-ով: Ցորենի աշնանացանն անցյալ տարի 7401 հա էր, այս տարի` 8738 հա, գարին անցյալ տարի 1663 հա էր, այս տարի՝ 1865 հա:

 Միաժամանակ Լոռու երեք գյուղերի` Ճոճկան, Այգեհատ, Միխայելովկա, գյուղապետերի նկատմամբ Լոռու մարզպետարանի կողմից դատական գործընթացներ են սկսվել՝ 2011 թվականի առաջին վերարտադրության աշնանացան ցորենի գումարները չվճարելու համար: Երեք համայնքների պարտքը ընդհանուր առմամբ կազմում է 5 մլն 300 հազար դրամ: «Գյուղի ժողովրդին է բաժանվել, իրենք ունեն ցուցակները, թե ովքեր են ստացել»,-հավաստիացնում է Լոռու մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գրիգոր Հակոբյանը: Հարցին` գյուղապետերը սերմացուի գումարները հավաքելով՝ պետությա՞նը չեն վերադարձրել, թե՞ ընդհանրապես չեն հավաքել, պատասխանում է. «Չեն հավաքել ժողովրդից ինչ-որ»: Վարչության պետը գյուղապետերի կողմից պարտքը չվերադարձնելը կապում է նրանց՝ վերջին ՏԻՄ ընտրություններում չվերընտրվելու հետ: «Տարբեր պատճառներ են բերում: Գյուղ կա, որ գյուղապետը արդեն չի վերընտրվել, օրինակ՝ Ճոճկանի, ու ժողովրդից կամ հավաքել է, կամ չի հավաքել»:

 Նշված երեք համայնքների գյուղապետերից «Առաջին լրատվական»-ին հաջողվեց զրուցել Միխայելովկայի գյուղապետ Լևոն Դիլբարյանի հետ, ով վերընտրված ղեկավար է: Վերջինիս փոխանցմամբ՝ պարտքը չվերադարձնելու պատճառն այն է, որ կարկուտից տուժած բերքը չի կարողացել վաճառել:  Նրա խոսքով` այդ մասին տեղյակ են նաև Լոռու մարզպետարանում. հանձնաժողով է եկել և արձանագրել վնասի չափը:

 – Եթե վնաս եք կրել, ինչը արձանագրված է, այդ դեպքում ինչո՞ւ են դատի տվել:

 – Դե, էդ ա, ասում են՝ տվել ենք, պետք ա փողերը տաք ու վերջ՝ ներում-բեկում չկա:

 – Դուք եք բաժանողը եղել, քանի՞ հոգու եք սերմացու տվել:

 – Իմ անունով ա սաղ. 1 մլն 280 հազար դրամի` մոտավորապես 8 տոննա:

 – Ամբողջ սերմացուն Ձեր անունո՞վ եք վերցրել, չէի՞ք մտածում, որ պատասխանատվությունն ամբողջությամբ Ձեզ վրա կընկնի:

 – Որովհետև հիմնական ցանողը ես եմ եղել:

 – 8 տոննա սերմացուն մենա՞կ եք ցանել:

 – Այո:

 – Այդքան շատ հողատարա՞ծք ունեք գյուղում:

 – Ես էդքան սեփական հողատարածք չունեմ, բայց ազատ տարածքներ շատ ունենք:

 – Գյուղացիները չնեղացա՞ն, որ իրենց չհասավ:

 – Գյուղացիք, նաբարոդ՝ ասում են` շնորհակալություն, լավ արինք, որ չվերցրինք, ասում են` քո նման կրակի մեջ էինք ընկնելու:

 – Բայց ասում են՝ մյուս գյուղերը գոհ են:

 – Կարկուտը տարավ, եթե չխփեր, մենք էլ շատ գոհ կլինեինք,  մի բան էլ շնորհակալություն կասեինք մեր կառավարությանը: Բայց որ երաշտ եղավ, ինչ կարանք անենք: Հա, էն մի տարին վերցրինք, ցանեցինք, շատ լավ էր ամեն ինչը: Մենք էս ծրագրով էլի աշխատել ենք, նորմալ էր:

 – Նախորդ տարիներին է՞լ էիք մենակ վերցնում, թե՞ գյուղացիներին էլ էիք տալիս:

 – Չէ, գյուղացիներին էլ տվեցինք, մենք էլ ցանեցինք:

 – Մարզպետարանում գիտե՞ն, որ 8 տոննան մենակ եք ցանել:

 – Ո՞նց կարան չիմանան:

 – Եվ թո՞ւյլ են տվել:

 – Իրանցից ո՞վ ա թույլտվություն վերցնում, մենք՝ մեր սերմացուն:

 – Բա չասացի՞ն՝ լրիվ քո անունով է, Դիլբարյան Լևոն, այդպես ո՞նց կլինի:

 – Էսօրվա դրությամբ ավելի ուրախ չե՞ն, որ տարածքները մշակվում ա, ցորեն ա ցանվում, ինչքան շատ ցանեն, իրանց  համար էլ ա լավ, մեր համար էլ, տարածքները դատարկ չեն մնում. բա դա ծրագիր ա, չէ՞:

 – Դա հասկանալի է, բայց բա որ գյուղացին նեղանա, ասի` ես էլ եմ ուզում, ինչո՞ւ պարոն Դիլբարյանը մենակ վերցրեց այդքանը:

 – Որովհետև հիմնականում ցանկացող չկա, վարելու հողերը մեզ մոտ մշակում են ընդամենը 30 տոկոսով, տենց պատմություն էլ որ ըլնում ա, ժողովուրդը վախում ա, էլ չի ուզում:  

 – Ասում եք` նախանցյալ տարի քանի՞ գյուղացու բաշխեցիք սերմնացուն:

 – Շատ եմ հիշում` ինչքան տվեցինք, ինչ արեցինք:  Շատերը չեն ուզում. տեսան՝ կարկուտը տարավ, էս մարդիկ էլ ոչ մի բանով չեն ուզում օգնեն, իրանց փողերն են պահանջում:

 – Չե՞ք փորձել մարզպետին դիմել, միգուցե ընդառաջի, օգնի ինչ-որ բանով:

 – Գալու եմ, գալու եմ խոսեմ, տեսնեմ` ինչ ա ասում: Տեսնենք՝ դատարանը ինչ ա որոշում, չենք կարա խուսափենք: Դիմենք պատգամավորներին, օգնեն մի բանով, երկարատև վարկ վերցնենք, կամ նորից սերմացու տան, վառելանյութ, մի բանով օգնեն, էս տարի վարուցանք անենք:

 – Իսկ որ պարտք ունեք, այս տարի դարձյալ սերմացու ուզեիք, կտայի՞ն ձեր գյուղին՝ ի՞նչ եք կարծում:

 – Չէ, չէին տա հաստատ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում