Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ հուլիսի 3-ին, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Բաղրամյանի վարչական շրջանում գտնվող Թալինի ջրանցքում երեխայի դի կա, և այն դուրս բերելու համար անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների օգնությունը:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, մինչ կժամանեին Բաղրամյանի հրշեջ-փրկարարական ջոկատն ու Արմավիրի մարզի փրկարարական վարչության օպերատիվ խումբը, քաղաքացիները իրենց ուժերով ջրանցքից դուրս են բերել Արմավիրի մարզի Արգինա գյուղի բնակիչ, 14-ամյա Նարեկ Հովսեփյանի դին:
Մանրամասները՝ shamshyan.com-ում:









































