Հուլիսի 6-ին բացվելու է Բեյրութ-Երևան ուղիղ ավիաչվերթը, որի առիթով Հայաստան է ժամանելու լիբանանյան պաշտոնական ու գործարար շրջանակների ներկայացուցչական ընդարձակ պատվիրակություն:
Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի մամուլի ծառայությունից հայտնում են, որ նույն որն ամբողջ պատվիրակությունը հյուրընկալվելու է Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատում, որտեղ երկու երկրների պալատների նախագահներ` Մարտին Սարգսյանը և Մոհամադ Չոքերը, համագործակցության համաձայնագիր են ստորագրելու, ապա մամուլի համատեղ ասուլիս են տալու:
Նույն աղբյուրի ակնկալիքով՝ «Այցը բացառիկ կարևոր է և լուրջ ազդեցություն կունենա հայ-լիբանանյան տնտեսական կապերի զարգացման գործում»:










































