Խորենացու փողոցում հուլիսի 21-ին՝ ժամը 04:45-ի սահմաններում իրավապահները մեծ խմբերով սկսել են ազատել փողոցն ու բերման ենթարկել հավաքվածներին:
Մինչ այդ, նրանք նախազգուշացրեցին ազատել փողոցը, քանի որ հավաքն անօրինական է: Հայտարարվել է, որ հավաքվածները խանգարում են տարածքի բնակիչների անդորրն ու հասարակական կարգը, սակայն հավաքվածները չեն կատարել իրավապահների կոչը: Տարածքից դուրս բերվեց և բերման ենթարկվեց մի քանի տասնյակ մարդ:
Տարածքը մաքրվում է աղբահանությունն ապահովող ընկերության աշխատակիցների կողմից, որպեսզի հնարավոր լինի վերականգնել հուլիսի 20-ի երեկոյից խափանված երթևեկությունը մինչև ոստիկանության կողմից հատուկ պահպանվող տարածք:









































