ԱՄՆ Տեխասի նահանգի Հյուսթոն քաղաքում ոստիկանությունը մի քանի անգամ կրակել է զինված աֆրոամերիկացու վրա, ստացված վերքերից տղամարդը մահացել է, հայտնում է ABC հեռուսատաալիքը՝ հղում անելով ականատեսին:
Ինչպես ճշտել է տեղի ոստիկանությունը, դեպքը տեղի է ունեցել շաբաթ գիշեր: 2 ոստիկան ճանապարհին տեսել են ձեռքին հրազեն ունեցող տղամարդու: Զենքը պահելու խնդրանքը արհամարհելով՝ տղամարդն այն ուղղել է իրավապահների կողմը, որից հետո ոստիկանները մի քանի անգամ կրակել են:
Զոհվածի անձը դեռ չի պարզվել, կատարվում է հետաքննություն:







































