Իրաքյան զինվորականների զինումը չի հանդիսանում առաջնահերթ խնդիր, առայժմ ՆԱՏՕ-ն կենտրոնանում է նրանց ուսուցման վրա, Վարշավայում ամփոփիչ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Յենս Սթոլթենբերգը, հայտնում է RIA Novosti-ն:
«Զինումը առաջնահերթ նշանակություն չունի, մենք կենտրոնանում ենք ուսուցման վրա»,- հայտարարել է Սթոլթենբերգը և ավելացրել, որ իրաքյան զինվորականների ուսուցում արդեն իրականացվում է Հորդանանում, այն կընթանա նաև Բաղդադում:




































