«Սաութհեմփթոն»-ի և Իտալիայի հավաքականի հարձակվող Գրացիանո Պելեն կարող է կարիերան շարունակել Չինաստանում: Այդ մասին հայտնում է Goal. Com-ը:
30-ամյա հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է չինական մի քանի ակումբ: Գործարքը կարող է կայանալ ընթացիկ ամռանը: Իտալացի ֆուտբոլիստի տրանսֆերի արժեքը 13 մլն ֆունտ է գնահատվում:
Նախորդ մրցաշրջանում Պելեն 36 հանդիպում է անցկացրել իր թիմի կազմում, 14 գոլ է խփել և գոլային 7 փոխանցում կատարել: Եվրոպայի ընթացիկ առաջնությունում ֆուտբոլիստը 6 խաղ է անցկացրել Իտալիայի հավաքականի կազմում` իր ակտիվում գրանցելով 3 գոլ:









































