«Բարսելոնա»-ի կիսապաշտպան Դենիս Սուարեսը նշել է, որ Նեյմարն իրեն Ռոնալդինյոյին է հիշեցնում: Սուարեսի կարծիքով` Նեյմարն օժտված է անհավանական երևակայությամբ և դրիբլինգով:
«Ֆուտբոլ եմ նայել հորս հետ: Մեծացել եմ` հետևելով Ռոնալդինյոյի ժամանակվա «Բարսելոնա»-ի խաղերին: Նեյմարն ինձ նրան է հիշեցնում` իր անհավանական երևակայությամբ, դրիբլինգով և տեխնիկայով:
Մեսսին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է: Նա մի շարք ռեկորդ է սահմանել: Լեոն խաղում է հանուն թիմի և օրեցօր բարելավում որակները: Ինչ վերաբերում է Լուիս Սուարեսին, ապա նա իսկական ռմբարկու է և բազմաթիվ գոլեր է խփում ցանկացած թիմում»,- El Mundo-ն մեջբերում է Դենիս Սուարեսի խոսքերը:










































