«Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է ակումբի հետ նոր պայմանագիր ստորագրելու փաստը:
«Նոր պայմանագիր ստորագրելը նման է 11 մետրանոցի: Մի կողմից ուրախ ես, որ վաստակեցիր այն, մյուս կողմից` դեռ պետք է այն հաջողությամբ իրացնել: Մենք նոր թիմ ենք ձևաորում: Շատ բան պետք է փոխենք ինչպես թիմում, այնպես էլ ակումբում: Չէ որ իմ պայմանգրի ժամկետը կավարտվի, իսկ «Լիվերպուլ»-ը շարունակելու է իր գոյությունը: Կարող եք վստահ լինել, որ կանեմ հնարավորը, որպեսզի ակումբի ղեկավարությունն ու երկրպագուները գոհ լինեն»,- լիվերպուլյան ակումբի պաշտոնական կայքը մեջբերում է Կլոպի խոսքերը:










































