ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման Սպիտակ տունը համեմատել է բանտի հետ: Նա շտապել է նշել, որ դա շատ հաճելի բանտ է, և բողոքելու ոչինչ չկա: Այս մասին Միշել Օբաման հայտնել է հարցազրույցում, որը նրանից և նախկին առաջին տիկին Լորա Բուշից վերցրել է ամերիկացի լրագրողուհի Կոկի Ռոբերտսը:
Զրույցը տեղի է ունեցել Տանզանիայում, որտեղ ամերիկուհիները ներկա են գտնվել Աֆրիկայի երկրների առաջին տիկինների գագաթնաժողովին: Այս մասին հայտնում է «Գոլոս Ռոսիի» ռադիոկայանի կայքը:
Ռոբերտսը հիշատակել է այն մասին, որ ԱՄՆ առաջին նախագահի տիկին Մարթա Վաշինգտոնը ժամանակին իր դերը համեմատել է պետական հանցագործի դերի հետ:
Օբաման ի պատասխան ասել է, որ իրեն ընդհանուր առմամբ դուր է գալիս իր դերը, սակայն կան որոշակի սահմանափակումներ: «Առկա են որոշակի բանտային տարրեր, սակայն դա շատ հաճելի բանտ է»,- կատակել է նա:









































