Հուլիսի 3-ին, ժամը 10.49-ին տեղեկություն է ստացվել, որ տեղատարափ անձրևների հետևանքով ջրաբերուկներով երկկողմանի փակվել է Սյունիքի մարզի Մուծք-Շաղատ ավտոճանապարհը:
ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել Սիսիանի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և «ՃՇՇ» ՍՊԸ-ն:








































