Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում դատպարտել է Իրաքում իրականացված նոր ահաբեկչությունը։
Թուրքիայի ԱԳՆ-ն ընդգծել է, որ իրենց խորապես վշտացրել է Իրաքի Սելահաթթին նահանգում շիաներին պատկանող սրբավայրի հանդեպ ահաբեկչության մասին տեղեկությունը, որի հետևանքով զոհվել է գրեթե 50 մարդ։
Թուրքիայի ԱԳՆ-ն հիշեցրել է, որ Ռամադանի ընթացքում՝ հուլիսի 2-ին, ահաբեկչական հարձակումներ էին իրականացվել նաև Բաղդադում․ Թուրքիայի ԱԳՆ-ն նոր ահաբեկչության կապակցությամբ իր ցավակցություններն է հղել Իրաքի ժողովրդին և վիրավորներին մաղթել է շուտափույթ կազդուրում։










































