Պակիստանի հյուսիս-արևմուտքում՝ Հյուսիսային Վազիրիստան շրջանում, ամերիկյան անօդաչու սարքի հրետակոծության հետևանքով զոհվել է 17 մարդ՝ հաղորդում է Reuters-ը:
Գործակալության տեղեկություններով՝ անօդաչու ինքնաթիռը հարված է հասցրել քաղաքի շուկայի հրապարակում գտնվող տներից մեկը, ինչի հետևանքով սպանվել են «Հակկանի» ահաբեկչական խմբավորման գրոհայինները:
Ավելի վաղ Պակիստանի վարչապետ Նավազ Շարիֆը հայտարարել էր, որ ԱՄՆ անօդաչու սարքերի ամենօրյա ավիահարվածները «Թալիբան»-ի գրոհայինների բազաներին, որոնց հետևանքով տուժում է նաև խաղաղ բնակչությունը, պետք է կասեցվեն:







































