Thursday, 02 07 2026
Լիբանանի հարավում հայտարարել են Իսրայելի հարվածների հետևանքով 60 զոհի մասին
2007 ին՝ Քոչարյանի օրոք սահմափակվեց քաղաքացիների ընտրության իրավունքն արտերկրում․ Մինասյանի հիշեցում
13:30
ԱՄՆ-ն Մեծ Բրիտանիայի ռազմակայանից դուրս է բերել B-52 Stratofortress ռմբակոծիչները
Ձեզ չի՞ անհանգստացնում, որ «ընտրական տուրիզմը» մի օր կարող է ձեր դեմ պտտվել․ Ղազարյանը՝ Խաչատրյանին
13:10
Մերցը ներկայացրել է տնտեսական բարեփոխումների լայնածավալ փաթեթ
Ո՞վքեր են զրկվելու քվեարկելու իրավունքից․ Ղազարյանը ներկայացրեց ՀՀ ԸՕ ում փոփոխությունների փաթեթը
ФСБ-ն չի ապահովում գեներալների անվտանգությունը՝ վախենալով նրանց դերից. Fox News
Սա ցույց է տալիս մեր գործընկերության մակարդակը․ Լայենը՝ ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման մասին
12:50
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
ԵՄ ի հետ հարաբերությունների նոր մակարդակը մեզ համար ստեղծում է պատմական շանս․ Փաշինյան
12:47
Սուրճ, ընդմիջում և մինչև 10% idcoin. Idram&IDBank
Երբեք խնդիր չենք դրել ճգնաժամ ստեղծել ՀՀ-ՌԴ հարաբերություններում․ Փաշինյան
12:35
Ucom-ը ներկայացնում է նոր uMix 5000 մարզային փաթեթը․ 3 ծառայություն՝ ընդամենը 5000 դրամ ամսավճարով
Երբ մեր գործընկերների վրա ճնշումը կուտակվում է, ԵՄ-ն քայլ է անում․ Լայենի առաջարկները՝ ՀՀ-ին
12:25
Համբույրի և ամուսնության առաջարկությունից հետո զույգը ձերբակալվել է
Այսօր մեր հանդիպումը վերահաստատեց՝ ԵՄ-ն Հայաստանի ամենավստահելի գործընկերներից է․ վարչապետ
12:15
Զալուժնին Զելենսկուն հայտնել Է նախագահական ընտրություններին մասնակցելու մասին
Նիկոլ Փաշինյանը և Ուրսուլա ֆոն դեր Լայենը քննարկումները շարունակել են ընդլայնված կազմերով
Ասադի տապալումից հետո ձևավորված խորհրդարանն ամբողջությամբ կազմավորվել է
Ղազախստանը ավտորիտարիզմից անցնում է «կառավարելի ժողովրդավարության»
Նոր նշանակումներ՝ ՊՆ-ում
Ձեզ կոռեկտ պահե՛ք․ ի տարբերություն ձեզ՝ մենք գործի ենք եկել․ ԱԺ նախագահը՝ Արծվիկ Մինասյանին
Դեսպանը ներկայացրել է Հայաստանի կիսահաղորդիչների էկոհամակարգի ներուժը
Դուք հանրությանը չեք լսում, դրա համար էլ կիսվել է ձեր խմբակցությունը․ Վարդանյանը՝ ընդդիմությանը
Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի արարք է
Ընտրությունները կայացել են, և պատգամավորները հանձնառու են հանրային պահանջն իրացնելու․ ՆԳ նախարար
Երևանում շահագործման է հանձնվել ընտանի կենդանիների համար նախատեսված 13 զբոսայգի
Վարչապետը կառավարությունում հյուրընկալել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին
10:30
Վենեսուելայում երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը հասել է 2295-ի
10:20
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Տարիներ շարունակ Երևանի որոշ դպրոցների բակերը բռնազավթված են կամ այնտեղ տեղակայված են անթույլատրելի օբյեկտներ

Երևանի «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը հաղորդագրություն է տարածել

«Երեկ ներկա եմ եղել Երևանի Պուշկինի փողոցի հին տան նկուղում 150 տարի առաջ ստեղծված գինու մառանի բացման շնորհանդեսին: Այդ ամբողջ փողոցը, որպես հանրային գերակա շահ, սեփականաշնորհվել է Սամվել Մայրապետյանի կողմից ու իր սեփականությունն է: Կարծում եմ՝ պարոն Մայրապետյանը շատ է գնահատելու այս փաստը ու նորովի է նայելու իր սեփականության ապագային, որը բարձրահարկ շենքերից պակաս շահութաբեր չի լինելու:

Հիմա կասեք ի՞նչ կապ ունի վերնագիրը վերոնշյալ միջոցառման հետ: Բացատրեմ:

Երևանում որոշ դպրոցների բակեր բռնազավթվել են բնակիչների ու կառուցապատողների կողմից: Այս երևույթը սկսվել է դեռ սովետի տարիներից: Օրինակ՝ Երևանի Կենտրոն վարչական շրջանի թ.39 դպրոցի բակում շարված են մի քանի փոքր-փոքր տներ, որոնց բնակիչների կենցաղը պարզապես խոչընդոտում է դպրոցի գործունեությանը:

Դպրոցը չունի ոչ սպորտային դահլիճ, ոչ սպորտային հրապարակ. սա նշանակում է, որ տարիներ շարունակ ուսումնական պլանով ու պետական չափորոշիչով նախատեսված կրթությունը այս դպրոցում չի կարելի համարել իրականացված: Ի դեպ, այս դպրոցում է սովորել նաև Երևանի նախկին քաղաքապետ, այժմ՝ տրանսպորտի նախարար պարոն Բեգլարյանը, ով, որպես աշակերտ, իր մաշկի վրա պիտի զգացած լինի իր կրթության մեջ այդ շատ կարևոր բացը, ու իր քաղաքապետության ժամանակ ինչ-որ ձևով կարող էր լուծել այս խնդիրը:

Հաջորդ դպրոցը թ. 50-ն է, որի մի մասնաշենքում տեղավորված է Հայաստանի հպարտություն Շախմատի ակադեմիան, և այս դպրոցի ցանկապատին կպած շարված են «Սաունա», «Հյուրանոց», «Լյուքս» ցուցանակով կասկածելի գործունեությամբ բներ:

Ուսումնական տարվա ամեն օր դպրոցի աշակերտության ու մանկավարժների աչքի առաջ այս բներում կասկածելի տեր վարքի մարդիկ ելումուտ են անում, որի մասին տարիներ շարունակ բողոքում են ծնողները, ու ոչ մեկը այդ բողոքի ձայնը չի լսում: Ակադեմիայում լինում են ՀՀ նախագահից սկսած՝ տարբեր պաշտոնյաներ ու հյուրեր, և ոչ մեկը չի հարցնո՞ւմ, թե դպրոցի մուտքին կպած այս բներն ինչ գործ ունեն այստեղ: Երևանի Կենտրոն վարչական շրջանի թ.24 դպրոցի բակն էլ գրավել են ավտոտնակները, ընդ որում՝ դպրոցի երկու մասնաշենքերի միջև սարքված ավտոտնակի վրա էլ գրել են. «Չկանգնել», տեսնես դա ո՞ւմ է վերաբերվում՝ աշակերտների՞ն: Մի՞թե այդ ավտոտնակների տերերը թույլտվություն են ստացել քաղաքապետարանից: Չեմ հավատում, որ նման թույտվություն ունեն:

Իսկ Ամիրյան փողոցի վրա գտնվող Չարենցի անվան դպրոցի պատին կպած բազմահարկ հյուրանոցը գրավել է դպրոցի ներքին բակն ու իր համար դարձրել ավտոկայանատեղ: Նման շինթույլտվությունը խախտում է քաղաքաշինական բազմաթիվ նորմեր, որոնցից ամենակարևորն այն է, որ, Աստված մի՛ արասցե, արտակարգ իրավիճակի դեպքում երեխաների տարհանման լուրջ խնդիր է լինելու:

Նման վիճակ է նաև թ. 78 դպրոցի՝ բառի ամենաուղիղ իմաստով՝ գլխին կառուցած բազմահարկ շենքը, որը, Աստված ո՛չ անի, երկրաշարժի ժամանակ փլվելու է ուղիղ դպրոցի վրա:

Ուզում եմ շեշտել, որ այս վիճակը Երևանում ստեղծվել է շա՜տ տարիներ առաջ:

Ինձ շատ է հետաքրքրում այն հարցը, թե կոնկրետ վերոնշյալ դեպքերում հյուրանոցը նախագծողները, շինթույլտվություն տվողները, կառուցապատողները, այդ բների տերերը երեխաներ ունե՞ն ու արդյո՞ք այս երևույթներով մտահոգված չեն, թե՞ թքած ունեն երեխաների կրթության վրա, որովհետև իրենց երեխաներն այդ դպրոցներում չեն սովորում:

Իմ կարծիքով այս և ցանկացած դպրոցի գրավված տարածքները պետք է ազատագրվեն ու հենց դրանք պետք է կառավարության որոշմամբ ճանաչվեն հանրային գերակա շահ ու քանդվեն, իսկ կառավարության որոշմամբ հանրային գերակա շահ ճանաչված Պուշկինի փողոցի հին Երևանի մասին վկայող բոլոր տներն իրենց ներքին բակերով, որպես մշակութային տարածքներ, պետք է պահպանվեն կառավարության կողմից: Սա պետք է լինի կառավարության ձեռագիր, դեմք, որին հավանություն կտա մեր հասարակությունը ու որը կզարգացնի տուրիզմը և կփակի հարևան կեղծարար պատմաբանների հանդուգն բերանները:

Չարենցի անվան դպրոց

Թիվ 50 դպրոց

Թիվ 39 դպրոց

Թիվ 24 դպրոց

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում