Չեխիայի նոր կառավարությունը, ամենայն հավանականությամբ, պաշտոնապես կնշանակվի հուլիսի 10-ին: Այս մասին հայտարարել է «Չեխական ռադիոն»՝ վկայակոչելով վարչապետ Իրժի Ռուսնոկին:
«Բոլոր նախարարական պաշտոնները պետք է «բաժանված» լինեն մինչև այս շաբաթվա ուրբաթ օրը, ամենաուշը՝ մինչև երկուշաբթի»,- ասել է Չեխիայի վարչապետը: Ներկայում անհրաժեշտ է գտնել միայն 6 նախարարների թեկնածուներ, այդ թվում՝ ֆինանսների և արդյունաբերության ու առևտրի նախարարներ:
Չեխիայի նոր կառավարությունում աշխատելու համաձայնություն են տվել 8 թեկնածուներ: Չեխիայի ՆԳՆ-ն կգլխավորի քաղաքական գործիչ և մենեջեր Մարտին Պեցինան:
Նոր արտգործնախարար կդառնա նախկին դիվանագետ Յան Կոգոուտը, կրթության գերատեսչությունը կգլխավորի կենսաբան Դալիբոր Շտիսը, արդարադատության նախարար կդառնա նախկին գլխավոր դատախազ Մարիա Բենեշովան, աշխատանքի և սոցիալական հարցերով նախարար՝ Ֆրանտիշեկ Կոնիչեկը:
Առողջապահության նախարարությունը կղեկավարի Մարտին Խոլցատը, գյուղատնտեսության նախարարությունը՝ Միրոսլավ Տոմանը, իսկ մշակույթի նախարարությունը՝ Իրժի Բալվինը:











































