Չնայած Հայաստանն արդեն մեկ տարուց ավել է, ինչ անդամակցում է ԵԱՏՄ-ին, դեռևս առկա են մի շարք չլուծված խնդիրներ: Հայաստանի և ԵԱՏՄ-ի միջև առկա խնդիրները մեծապես պայմանավորված են Հայաստանի՝ ԵԱՏՄ-ի հետ սահման չունենալով, ընդգծում է ԵԱՏՄ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Տիմուր Սուլեյմանովիչը:
«Խնդիրներ առկա են նաև հարկային ոլորտում, մասնավորապես ավելացված արժեքի հարկ և ակցիզավորում: Անհրաժեշտ է ուսումնասիրել և համադրել Եվրասիական տնտեսկան միության միասնական և անդամ երկրների առանձին օրենսդրությունները: Հայաստանի դեպքում նոր խոչընդոտներ են ստեղծվում՝ կապված ընդհանուր սահման չունենալու հետ, հետևաբար Հայաստանի համար հնարավոր է կայացվեն առանձին որոշումներ, ես չեմ կարող խոստանալ, որ խնդիրը շուտ կլուծվի, անհրաժեշտ է նաև Հայաստանի կառավարության աջակցությունը: Ինչ վերաբերում է Լարսին, այլընտրանք գտնելու խնդրին, ապա դա ավելի շատ ռուս-վրացական հարաբերությունների շրջանակում է, հետևաբար այդ խնդիրն այս պահին մեր դիտարկման շրջանակում չի գտնվում»,- նշեց Տ. Սուլեյմանովիչը:
Թե ինչ հնարավոր ճանապարհային տարբերակներ կլինեն հայ գործարարների համար դեպի ԵԱՏՄ ապրանք արտահանելու համար, դեռևս դժվարանում է ասել նաև ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը:
Խոսելով Հայաստանի և ԵԱՏՄ երկրների, մասնավորապես Ռուսաստանի հետ ճանապարհատրանսպորտային սահմանափակ հնարավորությունների մասին՝ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը նկատեց՝ այս պահին մնում է միայն հուսալ, որ Լարսում նման ֆորսմաժորային իրավիճակներ չեն լինի:
Մանրամասները՝ տեսանյութում:







































