Պորտուգալիայի հավաքականի պաշտպան Պեպեն շարունակում է ապաքինվել ազդրի վնասվածքից: Պաշտպանը չի մասնակցել թիմի այսօրվա մարզմանը: Այս մասին տեղեկացնում է L’Equipe-ը:
Պեպեն կարող է բաց թողնել ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակիչը, որը կայանալու է հունիսի 10-ին: Պորտուգալիայի ընտրանու մրցակիցը Ֆրանսիայի հավաքականն է:
Հիշեցնենք, որ Պեպեն բաց էր թողել նաև կիսաեզրափակչում կայացած Ուելսի ազգային թիմի հետ մրցավեճը:









































