Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ աշխատանքային այցով Լեհաստանում գտնվող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքի, Իգոր Պոպովի և Պիեռ Անդրիեի, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ:
Հանդիպման ժամանակ քննարկվել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:






































