Լոնդոնում Էկվադորի դեսպանի կաբինետում հայտնաբերվել է գաղտնալսող սարք: Այս մասին հայտնում է Էկվադորի «Տելեգրաֆո» թերթը:
Գաղտնալսող սարքը հայտնաբերվել էր մի քանի օր առաջ՝ հայտարարել է լատինաամերիկյան երկրի արտաքին գործերի, առևտրի և ինտեգրման հարցերով նախարար Ռիկարդո Պատինյո Արոկան: Սակայն այն փաստի մասին չի բարձրաձայնվել՝ հետաքննությանը չխանգարելու նպատակով:
Դիվանագետը հրաժարվել է սարքի հեղինակի մասին որևէ ենթադրություններ անել, սակայն վստահեցրել է, որ հեղինակները կհայտնաբերվեն:
Էկվադորը պարզաբանումներ է պահանջում երկրից, որը տեղադրել է սարքը դեսպանի կաբինետում: Սարքը հայտնաբերվել է հունիսի 16-ին, երբ նախարարը գտնվել է Մեծ Բրիտանիայում, որտեղ հանդիպել է Ջուլիան Ասանժին:
Նա նշել է, որ այդ փաստը դարձել է ևս մեկ ապացույց միջազգային մակարդակով փոխհարաբերություններում էթիկայի բացակայության:
Պատինյոն նշել է, որ իրենց նայում են բոլոր կողմերից: Նա նաև նշել է, որ չի կարծում, թե այդ բարձրախոսը առնչվում է Սնոուդենի գաղտնազերծած զանգվածային լրտեսման ծրագրին:










































