Սննդամթերքի համաշխարհային գներն աճում են արդեն 5-րդ ամիսը շարունակ, բայց դրանց աճը հունիսին ամենաբարձրն է եղել վերջին 4 տարում: Այս մասին հայտնում է korrespondent.net-ը՝ հղում անելով Միավորված ազգերի պարենային և գյուղատնտեսական կազմակերպությանը:
Նշվում է, որ գների բարձրացումը առնչվել է սննդամթերքի բոլոր խմբերին՝ բացառությամբ բուսական յուղերի:
Այսպես, շաքարը թանկացել է մոտ 15%-ով, ինչը բացատրվում է Բրազիլիայում հորդառատ անձրևների պատճառով բերքի կրճատմամբ: Այդ երկրից եգիպտացորենի արտահանման նվազումը ազդել է հացաբույսերի գնի աճի վրա:
Կաթնամթերքի թանկացումը ԵՄ-ում դրանց արտադրության կրճատման պատճառով աննշան է, թեև դրանց արժեքը հիմա 14%-ով ցածր է նախորդ տարվանից:







































