ԱՄՆ իշխանությունները ժամանակավորապես դադարեցրել են թռիչքները Դալլասի վրայով՝ քաղաքում տեղի ունեցած հրաձգություններից հետո։ Այս մասին հայտնում է Airlive-ը։
ԱՄՆ դաշնային ավիացիոն գործակալությունը հայտնել է, որ ժամանակավոր սահմանափակումներ է դրել քաղաքի կենտրոնի վրայով թռիչքների վրա։
Ավելի վաղ հաղորդվել էր քաղաքում 4 ոստիկանի սպանության մեջ կասկածվող 2 անձանց ձերբակալության մասին։









































