Spletnik.ru-ի փոխանցմամբ՝ Քիմ Քարդաշյանը նոր լուսանկարներ է հրապարակել, որոնք ընդգծում են նրա կազմվածքը: Քիմը երկրորդ անգամ ծննդաբերելուց հետո շարունակ աշխատում է իր կազմվածքը բարելավելու ուղղությամբ:
Լուսանկարները վկայում են, որ մարզումները տվել են իրենց արդյունքը: Գոտկատեղի բարակությունն ընդգծելու համար Քիմն ընտրել է բաց հագուստներ: Ավելի վաղ Քիմին մեղադրել էին վիդեո և գրաֆիկական տեխնոլոգիաների օգնությամբ գոտկատեղը բարակ ներկայացնելու համար:














































