Երեքշաբթի Բաղդադում տեղի ունեցած պայթյունների հետևանքով զոհերի թիվը հասել է 54-ի: Այդ մասին հաղորդել է AP գործակալությունը՝ հղում կատարելով տեղի ոստիկանությանը:
Ավելի վաղ հաղորդվում էր 35 զոհերի մասին:
Ոստիկանության տվյալներով, իրաքյան մայրաքաղաքի տարբեր շրջաններում պայթել են մի քանի ավտոմեքենաներ:








































