Ոստիկանական բռնության դեմ Դալլասում բողոքի ակցիայի ժամանակ սպանվել է իրավապահ մարմինների 2 աշխատակից։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Ոստիկաններին կրակել են Բիլոու-Գարդեն-Պարկում ցույցի ժամանակ։ Իրավապահները փողոցում սկսել են թաքնվել տրանսպորտային միջոցների հետևում։
Մարդիկ փողոց էին դուրս եկել՝ իրենց վրդովմունքն արտահայտելու Լուիզիանայում և Մինեսոտայում օրերս ոստիկանների կողմից սևամորթ քաղաքացիների սպանության դեպքերի առնչությամբ։
Հուլիսի 5-ին ամերիկյան Բատոն-Ռուժ քաղաքում (Լուիզիանա) 37-ամյա սևամորթ բնակիչ Էլթոն Ստերլինգը սպանվել էր երկու իրավապահների հետ վեճի ժամանակ և տեղում մահացել։ Մի քանի տասնյակ մարդիկ դուրս են եկել քաղաքի փողոցներ՝ պահանջելով հետաքննել սպանությունը։











































