ԱՄՆ-ում ոստիկանության նախկին քննիչ, հայտնի Բիլ Բրաթոնը հայտարարել է միայն ոստիկանների համար նախատեսված առաջին սոցիալական կայքի թողարկման մասին: Մամուլում այն անվանել են «Facebook`ոստիկանների համար»:
BlueLine կոչվող սոցկայքն առաջին անգամ կներկայացվի Ֆիլադելֆիայում այս տարվա հոկտեմբերին կայանալիք ոստիկանության պետերի ասոցիացիայի ամենամյա միջազգային համաժողովի ժամանակ: BlueLine-ն իրավապահ մարմինների միջև տեղեկություններ փոխանակելու բարձր տեխնոլոգիաների ոլորտում զարգացող տենդենց է հանդիսանում:
Սոցկայքը նաև սպաների երիտասարդ սերնդի համար կդառնա տեղեկության պաշտպանված աղբյուր, որտեղ նրանք կկարողանան գտնել մեծ քանակությամբ փակ տեղեկատվություն ոստիկանական արխիվներից:
«Եթե դուք հատուկ նշանակության ջոկատի սպա եք, ապա այս կերպ դուք հնարավորություն կունենաք գտնել SWAT-ի այլ պաշտոնատար անձանց՝ ամբողջ երկրի բաժանմունքներում, և նրանց հետ փորձի փոխանակում իրականացնել, ինչպես նաև քննարկել ինովացիաները»,- ասել է Բրաթոնը՝ Reuters գործակալության հետ ունեցած հարցազրույցի ժամանակ:









































