ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել Ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ: Ուորլիքն ընդգծել է, որ քիչ առաջ է ժամանել Վարշավա, ուր տեղի է ունենալու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը:
Ուորլիքը նշել է, որ դա հնարավորություն է` Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Հայաստանի ու Ադրբեջանի հետ քննարկումները շարունակելու համար:










































