Android 4.3 (Jelly Bean) օպերացիոն նոր համակարգում ներառվելու են գործառույթներ, որոնք թույլ կտան խնայել մարտկոցի լիցքը: Նման եզրակացության է եկել Android Police բլոգը:
4.3-ը Android-ի փոքրիկ ափդեյթն է, որը ոչ մի նորույթ չի բերում օպերացիոն համակարգի դիզայնում:
Մասնավորապես, 4.3 տարբերակում ներառվել է նոր կարգավորում, որը Wi-Fi-ը որոշ ժամանակ միացած է պահում: Այն անջատելու համար հարկավոր է կարգավորումների բաժնում հատուկ կոճակ սեղմել: