Friday, 03 07 2026
14:50
Ինդոնեզիայում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար. 19 մարդ վիրավորվել է
14:30
ԱՄՆ-ը սահմանափակում է ՆԱՏՕ-ին աջակցությունը՝ ՌԴ-ի հետ էսկալացիայից խուսափելու համար
Կատարվում են ճանապարհների եզրերի խոտերի հեռացման աշխատանքներ
Ադրբեջանի և Բելառուսի ռազմավարական գործընկերությունը կշարունակի ընդլայնվել. Ալիև
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Քարնին Անկարայի գագաթնաժողովում կհայտարարի ՆԱՏՕ-ի պաշտպանական բանկի ստեղծման մասին. Reuters
Փարիզը Եվրոպայի ամենամահաբեր քաղաքն է շոգի ալիքի ժամանակ
13:30
Մոլդովայի վարչապետը հրաժարական է տվել
Դատախազական համակարգի գործառույթը՝ որպես իրավունքի պաշտպաններ, պետք է ամրապնդվի. Աննա Վարդապետյանն ամփոփել է միջազգային համաժողովի արդյունքները
13:10
ԱՄՆ-ն աջակցում է Պակիստանի ինքնապաշտպանության իրավունքն «ահաբեկչական հարձակումներից». Պետքարտուղարություն
Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի լուսաբանումը ֆրանսալեզու մամուլում․ կնքվել է հուշագիր
Ադրբեջանի տարածքով ռուսական ցորենի նոր խմբաքանակ է գալիս Հայաստան
12:40
ՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր
12:30
Հետաքննությունը պարզել է Մոնակոյում պայթյուն իրականացնողի ինքնությունը. AFP
Միասին պատմություն կերտեցինք․ Ալեն Սիմոնյանի հրաժեշտի խոսքը
12:10
Թեհրանում սկսել են հարգանի տուրք մատուցել զոհված գերագույն առաջնորդ Խամենեիին
Ի՞նչ է «թաքցնում» Լուկաշենկոն
11:50
Թրամփը շնորհավորել է Մասկին առաջին 1 տրիլիոն դոլարն աշխատելու կապակցությամբ
ՔՊ խմբակցությունն իր արժանի տեղում է պահել ՀՀ գլխավոր միջնաբերդը․ շնորհակալ եմ բոլորիդ․ Կոնջորյան
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը ստանձնել է մասնավոր վեճի լուծումը․ նախաքննությունն ավարտվել է
Մեր խոստումը կատարել ենք․ Ռուբինյանը շնորհակալություն հայտնեց Սիմոնյանին ու Արշակյանին
11:30
Ֆրանսիայի հարավում անտառային հրդեհների պատճառով հազարավոր մարդիկ են տարհանվել
Որպես քաղաքական օրակարգ սպասարկող՝ Ալեն Սիմոնյանն իր պարտականությունների մեջ չի թերացել․ Քոչարյան
Ձերբակալվել է 2 անձ․ հայտնաբերվել է մարիխուանայի 30 փաթեթ
Ակցիզային հարկի դրույքաչափերի փոփոխությունը՝ մաքսանենգության դեմ պայքարի մաս․ նախագիծ
11:10
Փաշինյանի անունը կա Եկատերինբուրգում ելույթ ունեցողների ցանկում
Ընտրությունը կալուգացու թիմինն է․ եթե շարունակեն նույն կերպ, կկրակեն իրենց ոտքին․ Ռուբինյան
Այսօր կանխատեսվում է ամենաբարձր ջերմաստիճանը. Սուրենյան
Իսկ ձեզ համար որևէ արժեք կա՞․ Պարսիլյանի պատասխանը՝ ընդդիմության երեսպաշտության «մաստեր կլասին»

Տեղի ունեցավ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը. Երկու ոստիկան ազատվել են աշխատանքից (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    
Հուլիսի 7-ին տեղի ունեցավ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը։

Մասնակցում էին ոստիկանության շտաբի, ներքին անվտանգության, իրավաբանական եւ հասարակական կարգի ապահովման վարչությունների պետերը, ՀՀ կառավարության աշխատակազմի պետաիրավական վարչության պետը,  ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Քննարկվեցին ոստիկանության երկու ծառայողների նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերն ու դրանց վերաբերյալ եզրակացությունները։

Հուլիսի 6-ին «Yerevan.news» կայքում  հոդված էր հրապարակվել, ըստ որի՝ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու դիմաց գտնվող կանգառում ճանապարհային ոստիկանության ծառայողն ապտակել է թիվ 14 երթուղայինի վարորդին։

Ոստիկանության պետի հանձնարարականով՝ ներքին անվտանգության վարչությունում քննություն էր սկսվել, որի արդյունքում պարզվել է, որ միջադեպի մասնակիցը ոչ թե ճանապարհային ոստիկանության, այլ պարեկապահակետային ծառայության գնդի  ծառայող է։

Ծառայողական քննության արդյունքներով պարզվել է, որ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության  գնդի 1-ին վաշտի ոստիկան, ոստիկանության սերժանտ Արտյոմ  Ռուստամյանը հուլիսի 6-ին, ժամը 9.00-ից 17.00-ն, ծառայության է եղել Տիգրան Մեծի պողոտայիª Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու դիմացի կանգառում։

Ժամը 12.45-ի սահմաններում,  թյուրըմբռնման հետեւանքով, վիճաբանություն է սկսվել  թիվ 14 երթուղու վարորդ Արթուր Ղ.-ի եւ ՊՊԾ ոստիկան Արտյոմ Ռուստամյանի միջեւ։ Չցուցաբերելով զսպվածություն  եւ դրսեւորելով ոստիկանին ոչ վայել վարքագիծ, օրենքով սահմանված կարգով միջոցառումներ  ձեռնարկելու փոխարեն՝ ՊՊԾ ոստիկան Արտյոմ Ռուստամյանը, ի պատասխան վարորդի կոպիտ արտահայտություններին, ներքաշվել է վիճաբանության մեջ, հրել է վարորդի՝ իրեն ուղղված ձեռքը, որի ընթացքում իր ձեռքը պատահաբար դիպել է վարորդի դեմքին: Տեղեկանալով կատարվածի մասին՝  դասակի հրամանատարը  վարորդին պարզաբանել է միջադեպի մասին  ոստիկանությունում հաղորդում տալու կարգը, սակայն  նա հրաժարվել է հաղորդում տալուց։

Կարգապահական հանձնաժողովը քննության առավ նաեւ ոստիկանության լեյտենանտ Կարապետ Ճտխյանի նկատմամբ ծառայողական քննության արդյունքները. նա  մայիսի 23-ից, առանց հարգելի պատճառի,  ծառայության չի ներկայացել։

Ոստիկանության կարգապահական հանձնաժողովը, որը կոչված է ապահովելու ոստիկանության ծառայողների պրոֆեսիոնալ վերահսկողություն եւ առաջնորդվում է հրապարակային, թափանցիկ գործելաոճով, պարզելով փաստական հանգամանքները՝ որոշում կայացրեց դիմել ոստիկանության պետին՝ ոստիկանության հիշյալ ծառայողների նկատմամբ կիրառելու «Ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժը։

Զսպվածություն չցուցաբերելու, քաղաքացու հետ վիճաբանության մեջ ներքաշվելու, իր գործողություններով ու վարքագծով ոստիկանության ծառայողի պատիվն ու արժանապատվությունը արատավորելու համար՝ ոստիկանության պետի հրամանով Արտյոմ Ռուստամյանը հեռացվել է համակարգից։

«Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքով նախատեսված կարգապահական կոպիտ խախտման համար համակարգից հեռացվել է նաեւ Կարապետ  Ճտխյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում