16 ղազախստանյան կազմակերպություններ բաց նամակ են հղել Ղազախստանի և ՌԴ-ի կառավարություններին՝ Բայկանուրից թունավոր վառելիքով գործող հրթիռների արձակումը դադարեցնելու պահանջով:
Նամակի հեղինակները համարում են, որ հարկավոր է Բայկանուրի վերաբերյալ համաձայնագրերի պայմանները վերանայել՝ կապված հեպտիլ և այլ թունավոր նյութեր պարունակող հրթիռների արձակման հետ: Այդ մասին հաղորդել է «Ինտերֆաքսը»: Բացի այդ, առաջարկվում է սկսել հարցերի վերամշակումը, որը կապված է միջազգային տիեզերակայանի ստեղծման հետ:
Հասարակական գործիչները նաև պահանջել են, որ հրթիռի պայթելու պատճառները հետաքննող հանձնաժողովն իր աշխատանքները բաց իրականացնի՝ հանրության ներկայացուցիչների, բժիշկների, բնապահպանների և այլ ոլորտի մասնագետների մասնակցությամբ:











































