«Միլան»-ի նախկին գլխավոր մարզիչ Կլարենս Զեդորֆը գլխավորել է չինական «Շենչժեն» ակումբը:
Հոլանդացին մարզական վառ կարիերա է ունեցել՝ 4 անգամ նվաճելով Չեմպիոնների լիգայի գավաթը:
Նա մարզչական կարիերան սկսել էր 2014 թվականին՝ գլխավորելով «Միլան»-ը, սակայն չկարողանալով հաջողության հասնել՝ պաշտոնանկ էր արվել:
Մինչ այս հոլանդացին մատնված էր պարապուրդի:








































