2013-ի հունիսին Իսպանիայում գործազուրկների թիվը կրճատվել է 4-րդ ամիսն անընդմեջ՝ մայիսի համեմատ նվազելով 2.6 տոկոսի չափով: Սա երկրի պատմության մեջ առավելագույն ցուցանիշն է: Այս մասին են վկայում Աշխատանքի նախարարության տվյալները: Ցուցանիշը կրճատվել է 127 հազարով՝ հասնելով 4.76 միլիոնի: Այս մասին հայտնում է MarketWatch-ը:
Միևնույն ժամանակ, գործազրկության նպաստ ստանալու դիմումների քանակն անցած ամիս տարեկան արտահայտությամբ ավելացել է 3.2 տոկոսով՝ հասնելով 996 հազարի:
2013-ի առաջին կիսամյակում գործազրկությունը կազմել է ռեկորդային՝ 27,2 տոկոս: Երկրորդ եռամսյակի տվյալները կհրապարակվեն հուլիսի 27-ին:









































