Կանարյան կղզիներում կկառուցեն Angry Birds զվարճանքների այգի, որի շինարարությամբ կզբաղվի ֆիննական Lappset ընկերությունը:
Այգին պատկանելու է Holiday Club ֆիննական ցանցին, որն ավելի վաղ Angry Birds այգիներ էր կառուցել Սայմաա ու Կուուսամո շրջաններում:
Թեմատիկ այգու շինարարությունը կդառնա Lappset Group-ի խոշորագույն գործարքը: Գործարքի արժեքը կազմում է 3,5 մլն եվրո:
Ծրագրվում է, որ այգին իր աշխատանքը կսկսի այս տարվա հոկտեմբերին:









































