Ճապոնիայի Սակադո քաղաքում (Սայտամա պրեֆեկտուրա) անհայտ հանցագործը այսօր հարձակվել է տարրական դպրոցի 2 աշակերտների վրա՝ հայտնում է ITAR-TASS-ը:
Ինչպես հայտնել են տեղի իրավապահ մարմինները, երեխաները ստացել են ձեռքերի թեթևակի վնասվածքներ:
Չարագործը դեպքի վայրից փախչել է, ոստիկանությունը որոնում է նրան:
Սա վերջին շաբաթում արդեն երկրորդ նման դեպքն է: Մի քանի օր առաջ Տոսկիոյի դպրոցներից մեկում 47-ամյա տղամարդը հարձակվել էր երեխաների վրա: Նրան ձերբակալել են:









































