ԱՄՆ-ից նավթի արտահանումը մայիսին մեծացել է տարեկան կտրվածքով 12 տոկոսով՝ հասնելով ռեկորդային՝ օրական 662 հազար բարելի, մինչդեռ ապրիլին օրական արտահանվում էր 591 հազար բարել։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով ԱՄՆ մարդահամարի բյուրոյին, որ մշակում է նաև տնտեսական տվյալները։
ԱՄՆ-ից հետո երկրորդ տեղում Կանադան է (օրական 308 հազար բարել), այնուհետև Նիդերլանդները (110 հազար), Կյուրասաոն (67 հազար), Մեծ Բրիտանիան (36 հազար), Ճապոնիան (29 հազար) և Իտալիան (23 հազար)։
Ամերիկյան կառավարության տվյալներով՝ արտահանման ցուցանիշը ամենաբարձրն է 1920 թվականից ի վեր։










































