Պորտուգալիա-Ուելս խաղով այսօր մեկնարկել է «Եվրո-2016»-ի կիսաեզրափակիչը:
Հանդիպման առաջին խաղակեսում թիմերը խփած գնդակներով չփախանակվեցին: Խաղակեսը նաև չառանձնացավ վտանգավոր պահերով: Կատարվեց ընդամենը 1 դիպուկ հարված: Գեղեցիկ անցումից հետո Գարեթ Բեյլի հարվածը կենտրոնով էր: Ռուի Պատրիսիուն վերահսկում էր դրությունն ու հեշտությամբ տիրեց գնդակին:
Պորտուգալիայի ընտրանին ուներ տարածքային փոքրիկ առավելություն՝ 52:48: Հանդիպումը սպասարկում է Յունաս Էրիկսոնի գլխավորած մրցավարական անձնակազմը:










































