Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը հայտարարել է, որ Վաշինգտոնը պետք է սովորի անցյալի սխալներից, հայտնում է RIA Novosti-ն:
Էռնեստը այդ ձևով է մեկնաբանել Իրաքի պատերազմի մասին զեկույցը` հրապարակված Մեծ Բրիտանիայում Ջոն Չիլկոտի նախագահությամբ հետաքննող հանձնաժողովում:
«Նախագահ Օբաման առճակատվել է այդ որոշման հետևանքների հետ, դրանց հետ կառճակատվի նաև ապագա վարչակազմը: Մեր երկրները դասեր են քաղում անցյալի այդ սխալներից: ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան նախկինի պես ունեն հատուկ փոխհարաբերություններ, և մենք հույս ունենք, որ այդ հարաբերությունները կամրապնդվեն, որպեսզի ապահովենք մեր երկրների անվտանգությունը և բարգավաճումը»,- ասել է նա:
Զեկույցում նշվում է, որ «Մեծ Բրիտանիան որոշում է ընդունել միանալու Իրաքում արշավին մինչև այն ժամանակ, երբ բոլոր խաղաղ հնարավորությունները սպառվել էին: Այդ ժամանակ ռազմական գործողությունները վերջին միջոցը չէին»:






































