Եվրախորհրդարանը հավանություն է տվել սահմանների և ափային գծի հսկողության եվրոպական գործակալության ստեղծման առաջարկությանը, հայտնում է BBC-ն:
Կողմ են քվեարկել 482 պատգամավոր, դեմ` 181: Նոր գերատեսչությունը ԵՄ երկրների համար պետք է դառնա արագ արձագանքման միասնական սահմանային ծառայությունը:
Դրանից կօգտվի Եվրամիության ցանկացած երկիր, եթե նրա սովորական սահմանային ծառայությունը չկարողանա հաղթահարել միգրանտների հոսքը:
Ծառայությունում կաշխատեն 1.5 հազար մարդ: Ծառայության ստեղծման առաջարկությանն այժմ պետք է հավանություն տա Եվրախորհուրդը: Նոր գերատեսչությունը կսկսի աշխատել ամռան վերջին:










































