Sunday, 05 07 2026
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Մարսելի համազգային դպրոցի ու Փարիզի «Դպրոցասեր» վարժարանի սաներին

Հուլիսի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Մարսելի համազգային դպրոցի եւ Փարիզի «Դպրոցասէր» վարժարանի թուով 26 աշակերտների` ուղեկցութեամբ ֆրանսիաբնակ ազգային բարերար Սարգիս Պետոյեանի:

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ուրախութիւն յայտնեց Ֆրանսիայում գործող այս երկու հայկական դպրոցների աշակերտների` Հայրենիք եւ Մայր Աթոռ Ս. Էջմիածին կատարուած այցի առիթով: Նորին Սրբութիւնն իր գնահատանքը յայտնեց բոլոր նրանց, ովքեր մաս եւ բաժին ունեն աշակերտների կրթութեան եւ դաստիարակութեան գործում եւ նպաստում են նրանց ազգային, հայրենասիրական նկարագրի կերտմանը:

Անդրադառնալով հայեցի դաստիարակութեան եւ հայրենասիրութեան կարեւորութեանը` Նորին Սրբութիւնը վստահութիւն յայտնեց, որ աշակերտները, գտնուելով Հայաստանում, շատ լաւ հնարաւորութիւն ունեն մօտիկից հաղորդակից լինելու Հայրենիքի իրականութեանը եւ ազգային-հոգեւոր հարուստ ժառանգութեանը:

«Հայրենիքը երաշխիքն ու ապահովութիւնն է հայ ժողովրդի յաւէրժ գոյութեան: Անհայրենիք անձը նման է մէկին, ով ծնողներ չունի, իսկ Հայրենիքի զաւակը մշտապէս պաշտպանուած է, որովհետեւ Հայրենիքը պատրաստ է հովանաւորելու, իր գիրկը բանալու սեփական զաւակների առջեւ: Ազգային պատկանելութեան առումով Հայրենիքն ազգի զաւակի կենսագրութիւնն է», – ընդգծեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը` պատգամելով միշտ արժեւորել Հայրենիքը եւ կապուած մնալ նրան:

Իր հայրապետական պատգամը եւ օրհնութիւնը փոխանցելով աշակերտներին` Նորին Սրբութիւնը յորդորեց, որ ամէն ջանք ի գործ դնեն` օրինակելի ու յաջողուած հայորդիներ լինելու եւ բարի օրինակ ծառայելու գալիք սերունդների համար: Այս առիթով Վեհափառ Հայրապետը նաեւ պատանիներին պատգամեց արդիւնաւէտօրէն օգտագործել իրենց ուսումնառութեան տարիները, որպէսզի ապագայում, իրենց առջեւ ունենալով տիար Սարգիս Պետոյեանի բարի օրինակը, կարողանան օգտակար ծառայութիւն բերել հայոց ազգին, իրենց երկրին եւ Հայրենիքին:

Հանդիպմանն աշակերտներից երկուսն ասմունքեցին Ամենայն Հայոց Կաթողիկոսի առջեւ:

Վերջում Նորին Սրբութիւնը պատասխանեց աշակերտներին եւ ուսուցիչներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերւում էին Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի` Հայաստան կատարուած այցին, Հայ Եկեղեցու առաքելութեանը եւ ներկայիս գործունէութեանը:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում