Հուլիսի սկզբին Օսթին քաղաքի (Տեխաս նահանգ) Տարօրինակ երևույթների թանգարանում (Weird museum) կցուցադրվի ձնեմարդու մարմինը:
Պաշտոնական վարկածի համաձայն՝ ձնմարդը գնդակահարվել է Մինեսոտայում՝ 1968թ.: Այդ ժամանակվանից նրա մարմնի սեփականատերը նրան պահում էր սառնարանում ու ոչ ոքի ցույց չէր տալիս՝ հաղորդում է Huffington Post-ը:
Տարօրինակ արարածը ամբողջությամբ ծածկված է մորթով, ունի 180 սմ հասակ: Առաջին անգամ խրտվիլակը հանրությանն է ներկայացվել 1968թ.:
Դրա տերը՝ Ֆրենկ Հանսենը, պնդում էր, որ «անկոչ հյուրին» գնդակահարել է որսի ժամանակ:
Այն տարիներին ցուցահանդեսը մեծ աղմուկ էր առաջացրել՝ գիտնականների մի մասին ստիպելով մտածել, մյուս մասին՝ մեղադրել Հանսենին խարդախության մեջ:
Մի քանի տարի առաջ Տեխասի թանգարանի ղեկավարը գտավ «որսորդի» ժառանգներին, ում մոտ էլ պահվում էր մարմինը:
Հուլիսի 3-ին ձնեմարդու մարմինը կներկայացվի հանրությանը:
![]()
![]()







































