«Բարսելոնա»-ն պատրաստ է պայքարել ՔՓՌ-ի դարպասապահ Ժուլիո Սեզարի տրանսֆերը ձեռք բերելու համար: Այդ մասին հայտնում է Sport-ը:
Բրազիլացի դարպասապահը պատրաստվում է լքել լոնդոնյան ակումբը, որը դուրս է մնացել Պրեմիեր Լիգայից նախորդ մրցաշրջանում: Սեզարի տրանսֆերի արժեքը 3 մլն եվրո է գնահատվում:
Կատալոնական ակումբի ղեկավարությունը պատրաստվում է ձեռք բերել գերմանացի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենի իրավունքները: Սակայն երիտասարդ գերմանացին, հավանաբար, կմնա «Բորուսիա»-ում ևս մեկ մրցաշրջան: Հիշեցնենք` Սեզարի ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալ»-ը, «Ռոմա»-ն և «Ֆիորենտինա»-ն:








































