Երեկ՝ հուլիսի 5-ին, դժբախտ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղում:
2 տարեկան երեխան, բակում խաղալիս, ընկել է ջրով լցված «վաննայի» մեջ ու խեղդվել:
Տեղեկությունը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հաստատեցին Ծափաթաղ գյուղի գյուղապետարանից:
Թե ինչպես է դեպքը տեղի ունեցել, այս պահին պարզ չէ, կատարվում է քննություն:








































