Ֆրանսիական «Լիոն»-ի հարձակվող Ալեքսանդր Լակասետը կարող է մարզական կարիերան շարունակել Լոնդոնի «Արսենալ»-ում:
«Արսենալ»-ի ղեկավարությունը պատրաստ է ֆրանսիացի ֆուտբոլիստի համար վճարել նրա պայմանագրում սահմանված հրաժարագինը՝ 40 միլիոն եվրո:
Նշենք, որ լոնդոնցիների գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը «Եվրո 2016»-ի ընթացքում հանդիպումներ է ունեցել 25-ամյա ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ:









































