Սիցիլիական ծոցի շրջանում՝ Միջերկրական ծովով Աֆրիկայի հյուսիսից Եվրոպա հասնելու փորձի ժամանակ, վերջին մեկ օրում փրկվել են մոտ 4500 ներգաղթյալներ։ Այս մասին հայտնում է Իտալիայի առափնյա պահպանության ծառայությունը՝ փոխանցում է RIA Novosti-ն։
Նշվում է, որ մոտ 30 փրկարարական գործողությունների իրականացմանը մասնակցել են Իտալիայի ռազմածովային ուժերի նավերն ու մոտորանավակները, ինչպես նաև ԵՄ արտաքին սահմանների վերահսկողության Frontex գործակալության ուժերը՝ մի շարք միջազգային ոչ կառավարական կազմակերպությունների աշխատակիցների աջակցությամբ։









































