ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երեքշաբթի հայտարարել է, որ Հիլարի Քլինթոնը եղել է հիանալի պետքարտուղար և կլինի նույնպիսի նախագահ, հայտնում է RIA Novosti-ն:
«Ես այստեղ եմ, քանի որ հավատում եմ Հիլարի Քլինթոնին և ցանկանում եմ, որ նա դառնա Միացյալ Նահանգների հաջորդ նախագահը»,- հայտարարել է նա՝ ելույթ ունենալով Շառլոտ քաղաքում (Հյուսիսային Կարոլինա նահանգ) Քլինթոնի նախընտրական հանդիպմանը:
Օբաման նշել է, որ «Քլինթոնը եղել է գերազանց պետքարտուղար»: «Դա իմ անձնական կարծիքը չէ, դա ամերիկյան ժողովրդի տեսակետն է: Նրա օրոք քաղաքական մեքենան սկսվեց շարժվել առաջ: Նա կատարել է հիանալի աշխատանք»,- ասել է Օբաման:
Օբամայի ելույթը բազմաթիվ անգամ ընդհատվել է «Հիլարի» բացականչություններով: Նախագահն ինքն է օրինակ ցույց տվել` ելույթը սկսելուց առաջ մի քանի անգամ հնչեցնելով Քլինթոնի անունը:










































