Կալիֆոռնիայի և Կոպենհագենի համալսարանների գիտնականները հայտարարել են, որ գրենլանդական էսկիմոսները Երկրի ամենաայլասերվող ժողովուրդն են: Այլ ժողովուրդների համեմատ՝ ամենաշատ մուտացիաներ գրանցվել է նրանց մոտ, հայտնում է rosbalt.ru-ն:
Դրա պատճառը բնակչության գենետիկական բազմազանության նվազումն է թվաքանակի կտրուկ կրճատման հետևանքով: Այդ պատճառով էլ էսկիմոսների մոտ առաջացել են բազմաթիվ մուտացիաներ, որոնք հանգեցնում են բնածին հիվանդությունների և օրգանիզմի կենսունակության նվազեցման:










































