Իսպանիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն հայտարարել է, որ չի վերսկսի մարզչական գործունեությունը:
«Ոչ ոք չի կարող վստահ լինել, բայց ես չեմ կարծում, թե կվերսկսեմ մարզչական գործունեությունը: Իսպանական ֆուտբոլում շատ են գերազանց մարզիչները: Չեմ կարող խոսել անձերի մասին: Ամեն ինչ կորոշի երկրի ֆուտբոլի միությունը»,- Football Espana-ն մեջբերում է Դել Բոսկեի խոսքերը:
Հիշեցնենք՝ Եվրոպայի ընթացիկ առաջնության 1/8 եզրափակիչում Իտալիայի հավաքականին պարտվելուց հետո 65-ամյա մասնագետը հեռացել է աշխատանքից:






































