Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի հարաբերություններն Էկվադորի կառավարության հետ բարդացել են ծրագրավորող Էդվարդ Սնոուդենի գործում ինտերնետ-գործչի մասնակցության պատճառով: Այս մասին հաղորդում է The Independent-ը՝ վկայակոչելով Կիտոյի (Էկվադորի մայրաքաղաք) իր աղբյուրին:
Նրա խոսքերով՝ եթե իրավիճակը չփոխվի, ապա Ասանժի վիճակը, որը թաքնվում է Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը, կարող է հարցականի տակ հայտնվել:
Պարբերականը հիշեցնում է, որ ի սկզբանե Սնոուդենը նախատեսում էր Հոնկոնգից մեկնել Էկվադոր, որի իշխանություններն իրենց ոգևորությունն էին արտահայտել այս կապակցությամբ: Սակայն որոշ ժամանակ անց իրավիճակը փոխվում է, և Ասանժին սպառնում է Կիտոյի զայրույթը:








































