Ֆոտոլրտեսները Եվրոպայում նկարել են նոր սերնդի Mercedes-Benz G-Class մեքենան ճանապարհային փորձարկման ժամանակ, հայտնում է Motor1.com-ը:
Ինչպես նշվում է, այդ մեքենան գործնականորեն չի փոփոխվել 38 տարվա ընթացքում:
Պորտալի տվյալներով՝ կառուցվածքում ալյումինի օգտագործման հաշվին ամենագնացը կարող է դառնալ 200 կգ-ով ավելի թեթև, սակայն այն կլինի նաև 100 մմ-ով ավելի երկար:
Պարբերականի տվյալներով` նորացված Mercedes Gelandewagen-ը կունենա 6-գլանանի բենզինային շարժիչ` 360 ձիաուժ հզորությամբ և դիզելային ագրեգատ` 300 ձիաուժ հզորությամբ:
Սպասվում է, որ նորույթը դուրս կգա վաճառքի հաջորդ տարվա վերջին:














































