Սպառողների իրավունքների պաշտպան Foodwatch գերմանական անկախ կազմակերպությունը կոչ է արել վաճառասեղաններից հավաքել Kinder-ի արտադրանքները՝ դրանցում վտանգավոր նյութեր հայտնաբերելուց հետո: Այդ մասին գրված է կազմակերպության կայքում, հայտնում է RIA Novosti-ն:
Նրա տվյալներով՝ Kinder-ի ապրանքներում պարունակվում են բուրումնավետ հանքային յուղեր (MOAH), որոնք գոյանում են նավթի վերամշակման ժամանակ: Foodwatch-ը համարում է, որ այդ նյութերը քաղցկեղ են առաջացնում և հանդիսանում են մուտագեն:










































