Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) ավարտել է նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի կողմից անհատական էլեկտրոնային փոստի օգտագործման կանոնների խախտման հետ կապված հետաքննությունը, հայտնում է BBC-ն:
Քննիչների եզրակացությունում ասված է, որ Քլինթոնը «ծայրահեղ անլուրջ» է վերաբերվել գաղտնի տեղեկատվության հետ: Չնայած դրան՝ ՀԴԲ-ն Արդարադատության նախարարությունը առաջարկում է վարույթ չհարուցել ընդդեմ Քլինթոնի, ով հանդիսանում է դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի առավել հավանական թեկնածուն:









































